Ներքին 1 տարի առաջ - 20:17 23-06-2025

Ո՛չ գրաֆիկ կա, ո՛չ կայանատեղի. Մեղրի-Երևան երթուղի կա, բայց չի կարգավորվում

Մեղրիի սահմանային անցակետն օրեցօր ընդունում է մեծ թվով մարդկանց՝ հիմնականում Իրանից ժամանող զբոսաշրջիկների և ներգաղթյալների, սակայն այնտեղից դեպի Երևան հասնելու համար տաքսիները մեծ գումարներ են պահանջում, որն էլ դժգոհությունների պատճառ է դառնում։ Վերջին տվյալներով՝ գործում են միկրոավտոբուսներ, որոնց մասին տեղեկությունները տարբեր են, իսկ գործառույթն անորոշ։

Oragir.News-ը կապ հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակի հետ, հասկանալու համար՝ ինչպե՞ս են պատրաստվում լուծել առաջացած խնդիրը։

Նրա խոսքով՝ Մեղրիի սահմանային անցակետի տարածքում այս պահին գործում են միկրոավտոբուսներ, որոնք ուղևորներ են տեղափոխում դեպի Երևան։ Դրանք կայանված են անմիջապես անցակետի մոտ։ Միկրոավտոբուսները սկսել են գործել անցած շաբաթվա ընթացքում։ Դրանք չունեն սահմանված ժամային գրաֆիկ՝ պարզապես սպասում են, մինչև մեքենան լցվի ուղևորներով, այնուհետև մեկնում են դեպի Երևան։ Գինը հստակ չի կարող նշել, բայց նրա գնահատմաբ՝ նկատելի է, որ արժեքը զգալիորեն ցածր է՝ համեմատած տաքսիների։

ՏԿԵՆ խոսնակը նշեց նաև, որ միկրոավտոբուսները կոկրետ կայանատեղի չունեն, ուղևորները որտեղ ցանկանան՝ այնտեղ իջնում են։

Oragir.News-ը նաև կապ հաստատեց Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակի հետ, որի տեղեկություններով միկրոավտոբուսները 4 օր են գործում, ոչ թե 1 շաբաթ, իսկ սահմանված գինը 12 հազար դրամ է։

Նրա խոսքով՝ փոխադրամիջոցների լուսանկարները կան համացանցում, սակայն մեզ չհաջողվեց որևէ լուսանկար գտնվել պարզելու համար, թե ինչպիսի ավտոմեքենաներով են կազմակեպվում Մեղրի-Երևան ուղևորափոխադրումները։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին