Արտաքին 11 ամիս առաջ - 15:08 22-06-2025

Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին:

«Պատերազմը չի լուծում խնդիրները, ընդհակառակը, այն խորացնում է դրանք և խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ:

Թող դիվանագիտությունը լռեցնի զենքերը: Թող ազգերը կերտեն իրենց ապագան խաղաղության գործերով, այլ ոչ թե բռնությամբ և արյունալի հակամարտություններով»,- իր խոսքում ասել է Հռոմի պապը: