Հատակը ծակելու հարցում անմրցելի եք, միայն Աննա Հակոբյանն է ձեզ հասնում․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 11:06 19-06-2025
«Ես չեմ պատրաստվում այդ բառապաշարով անդրադառնամ ձեր բոլոր գրառումներին, մտքերին։ Շատ էլ ուզեմ, չեմ էլ կարող, անմրցելի եք հատակն անընդհատ ծակելու մրցույթում, չնայած մի քաղաքական գործիչ կա, մրցում է ձեզ հետ, քաղաքական գործիչ Աննա Հակոբյանն է»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով նիստերի դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Ադրբեջանի պահանջով եկեղեցու դեմ իրականացվող արշավը քողարկում եք եկեղեցու կանոնները պաշտպանելու դիրքերից հանդես եկող մարդու իրականացրած արշավի ներքո, իրականացնում եք Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով, ասում եք՝ անում ենք, որովհետև երդում եք խախտում»։

Դիմելով ՔՊ-ականներին ու Փաշինյանին՝ ասաց. «Հայ ժողովրդին տված խոստում ու երդում կա՞, որ պահել եք, Ալիևին տվածները չենք հաշվում․․․ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար, եթե անգամ եկեղեցու բոլոր սրբազանները խախտած լինեին կուսակրոնության ուխտը, ոչինչ է այն հանցանքների առջև, որոնք դուք իրականացրել եք ձեր թիմով։ Հայ ժողովորդին չի հետաքրքրում... Գնացեք, Բաղրամյանում ցույց անող անհետ կորած զինծառայողների ծնողներին հարցրեք՝ ո՞ր հարցն է հետաքրքրում... Հետաքրքրո՞ւմ է արդյոք սրբազաններից որևէ մեկը ենթադրյալ ուխտը խախտե՞լ է , թե՞ իր երեխան որտեղ է։

Մեր ո՞ր խնդիրն է այս խնդրի հետ կախված։ Ինչո՞ւ եք այս խնդիրն արհեստականորեն օրակարգ բերել։ Որ հիմնական հարցերին չպատասխանեք։

Հաստատ կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով չէ Եռաբլուրը մեծացել, կրկնապատկվել, ու մենք անվտանգային ճգնաժամի մեջ ենք»։