«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին պարբերաբար թե՛ անհեթեթ, թե՛ անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ: Դե, օրինակ՝ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից: Սակայն Սամվել Կարապետյանի հետ կապված (չի բացառվում նաև եկեղեցականների հետ կապված), ամենայն հավանականությամբ, այն աստիճան ապօրինի, կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր պատճառ բերել «մի քիչ հանգստանալը»՝ «չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց» հավատ չներշնչող ձևակերպմամբ, բայց փաստը մնում է փաստ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը` հիմնականում Նիկոլ Փաշինյանը, այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին, զուգահեռ զբաղված է Կաթողիկոսի հեռացման հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երեւան եկող ճանապարհի վրա ճանպարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել,բազմաթիվ ոստիկնական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երեւան գնացող բազում մեքենաների, ուղեւորներից ճշտել՝ ուր են գնում,ինչ նպատակով: Փաշինյանը Կարպետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի վախեցել է,որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երեւան՝ ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն: Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքaցիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջեւ եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։ Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիեւն էլ է մեկնում Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից: Համաձայնագիրն ունենալու է նաեւ կից հավելված, որում ներառված են լինելու Ալիեւի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։