Ինդոնեզիայում ակտիվացել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը՝ երկինք արտանետելով մինչև 10 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն։ Երկրում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը, հայտնում է The Washington Post-ը։
Իշխանությունները հորդորել են զբոսաշրջիկներին ու բնակիչներին հեռու մնալ վտանգավոր գոտուց։ BBC-ի տվյալներով՝ հրաբխի 2024 թվականի ժայթքումը խլել է 10 մարդու կյանք և ավերել մի քանի գյուղ։