copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 14:01 17-06-2025

Մոսկվայում բլոգերը երրորդ հարկից կատու է նետել ՊՍԺ-ի պարտությունից հետո

Մոսկվայում բլոգեր և նկարիչ Իվան Նամերը նետել է իր կատվին բնակարանի երրորդ հարկի պատուհանից՝ ֆուտբոլային թիմի պարտությունից վշտացած։ Տղամարդը իր արարքը բացատրել է հուզական «պայթյունով»՝ նշելով, որ կատուն հերթական անգամ կոտրել էր զուգարանը, իսկ իր սիրելի ֆուտբոլային թիմը պարտվել է։

Ավելի ուշ Նամերը տեսանյութ է հրապարակել կենդանու հետ՝ վստահեցնելով, որ կատուն ողջ և առողջ է։ Ըստ աղբյուրի՝ բլոգերն ինքն է գնացել կատվին հետ բերելու, սակայն ականատեսները միջամտել են, կանչել ոստիկանություն, իսկ մի աղջիկ առաջարկել է կենդանուն վերցնել։

Դատախազությունը սկսել է քննություն՝ ընտանի կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստի առթիվ։