Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 14:15 16-06-2025

Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը․ Փեզեշքիան

Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից և միջուկային զենք մշակելու ձգտումներից հրաժարվելն է։ Հակառակ դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձևավորման գործում»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։