Հայաստանից կրկին չվերթներ են հետաձգվել։
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր չեղյալ են հայտարարվել Երևան-Դուբայ և Երևան-Աբու Դաբի չվերթները։
Դեպի Ռուսաստան չվերթներն էլ ուշացումով են մեկնելու։
Նշենք, որ ավելի վաղ տուրիստական գործակալությունները հայտնել են, որ այդ չվերթները կկայանան։