Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:07 14-06-2025

Բենդիկ. Հայաստանի հյուսիսի «կորած» գյուղը

Ալավերդի համայնքի Շամլուղ քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ բնակավայրում խնդիրներն ավելի շատ են, քան հենց իրենք՝ բնակիչները։

Տրանսպորտ, գազ, խմելու ջուր, ցերեկային լուսավորություն, ճանապարհ։ Սրանք ըստ բնակիչների այն հիմնական խնդիրներն են, որոնք ստիպում են լքել բնակավայրը: Մի ժամանակ Բենդիկում հայերի ու հույների 100-ից ավելի ընտանիքներ են ապրել: Հիմա ընդամենը 15 ընտանիք կա: Բենդիկը բառի բուն իմաստով հետ է կյանքի բնականոն ռիթմից ու այն մեր երկրի լեռնային բազմաթիվ գյուղերի նման շարունակում է դատարկվել: Բայց մարդկանց հիշողություներում դեռ թարմ է ինտերնացիոնալ բնակավայրի պատկերը՝ ակումբով,երկհարկանի դպրոցական շենքով, բարեկարգ ճանապարհով։

Բենդիկում տասնյակ տարիներ արդեն նույնիսկ խանութ չկա, բուժկետ, որը, ըստ բնակիչների, ոչ պակաս կարեւոր է, քանի որ Բենդիկը դարձել է ծերանոց։ Տարիներ առաջ «Հունական հիպոկրատ հիմնադրամի» շարժական անձնակազմը տարածաշրջանի հեռավոր բնակավայրերում, տեղում՝ բնակիչների անվճար բուժզննման ծրագրեր էր իրականացնում այդ թվում նաեւ Բենդիկում։

Նման մի ծրագիր բենդիկցիներն ակնկալում են «Ալավերդու ԲԿ»-ից, գոնե տարին մեկ բժիշկների այցի են սպասում հեռավոր ու մոռացված իրենց բնակավայր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են