Իրադարձությունների հետ կապված ՀՀ-ի ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի նկատվում
copy image url

Իրադարձությունների հետ կապված ՀՀ-ի ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի նկատվում

Ներքին 13 ժամ առաջ - 12:00 14-06-2025
Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում: Այս մասին հայտնել է ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը:

Իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը։