Ապրիլի 13-ին Coffee House ընկերության սեփականատերերի՝ Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի, նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել: Ընկերության կողմից հարկեր, տուրքեր և այլ վճարները չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ։
Oragir.News-ը կապ է հաստատել ընկերության աշխատակցի հետ՝ մանրամասն ծանոթանալու քրեական վարույթի ընթացքին։
«Գործը դեռ ընթացքի մեջ է և այս պահին լուսաբանման ենթակա հստակ որևէ տեղեկություն չկա»։
Նաև կապ հաստատեցինք Պետական եկամուտների կոմիտեի հետ, որի աշխատակիցը նշեց, որ այժմ գործը փոխանցվել է Քնչական կոմիտե։ Փորձեցինք կապ հաստատել Քննչական կոմիտեի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Ավելի վաղ՝ Քննչական կոմիտեն լրատվամիջոցներին հայտնել էր, որ Coffee House ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ: