Ներքին 1 տարի առաջ - 11:01 13-06-2025

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Կաթողիկոսին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել՝ զորակցություն հայտնելով Եկեղեցուն։ Հայտարարության մեջ ասվում է.

2018 թվականից Հայաստանում իշխանության է եկել ապազգային, թրքասիրական կլան, որը սանձազերծել է հայ ազգի և հայոց պետականության հիմնասյուների՝ Սահմանադրության, Հայոց բանակի, Հայ Առաքելական Եկեղեցու և ողջ հայության դեմ սևեռված, գործելաոճ։ Իշխող կլանը ցանկացել և ցանկանում է մեկուսացնել և ձայնազրկել Եկեղեցին, թուլացնել ազդեցությունը ու դրանով անխոչընդոտ հիմք ստեղծել իր թրքահպատակ և լիբերալ պլաններին։

Դեռ 2018-ի գարնանը, Փաշինյանի սպասարկուների կողմից փորձ արվեց խժդժություններ հրահրել Առաքելական Եկեղեցու շարքերում, Կաթողիկոսը զրկվեց պետական պահպանությունից, որից հետո փորձ արվեց գահնկեց անել նրան, ինչն իշխող կլանի սպասարկուներին, բարեբախտաբար չհաջողվեց։ Հետագայում Կառավարությունը զրկեց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին դիվանագիտական անձնագրերից, ինչը հարված եղավ թե՛ Առաքելական Եկեղեցու գործառույթներին, թե՛ հայրենիք-սփյուռք կապին։ Այնուհետև ԿԳՄՍՆ-ն Հայաստանի դպրոցներից վերացրեց, երկար տարիների ձեռքբերում հանդիսացող, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Սակայն այս և մի շարք այլ հակաեկեղեցական քայլերով, իշխող կլանը դեռ չի բավարարվում, քանի դեռ չի իրագործվել 1-ինը՝ Կաթողիկոսի հեռացումը։

Պարզ է սակայն, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող փաշինյանական կլանը, հաջողության հասնելու դեպքում չի կշտանա նաև դրանով, քանի որ նրանց պայքարը 1 կամ մի քանի հոգևորականների դեմ չէ՛, այլ դեմ է Մայր Աթոռի ոգուն, տեղին դերին և հայ Եկեղեցու սրբազան առաքելությանը։

Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հոգևորականներին։

Կոչ ենք անում, մեր բոլոր ազատամարտիկ ընկերներին և կամավորներին, սատար կանգնել Հայ Առաքելական Եկեղեցուն ու ազգային-պետական արժեքներին, քանզի Արցախի կորստից ու հայաթափումից հետո, սեղանին է դրված ոչ թե քաղաքական, այլ Հայոց պետականության լինել-չլինելու օրհասական հարցը։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին

Ձեզ գուցե հետաքրքրի