Ուղիղ եթեր
Նշավան գյուղի բնակիչը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը
copy image url

Նշավան գյուղի բնակիչը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը

Ներքին 22 ժամ առաջ - 17:27 12-06-2025
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։