Ուղիղ եթեր
Սպորտ 11 ամիս առաջ - 20:47 11-06-2025

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն

Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթեց մրցակցին՝ Ռուսաստանը ներկայացնող Ռիզվան Կաիրբեկովին:

Այդպիսով հայ ըմբշամարտիկը դարձավ Սկոպիեում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց։

Իսկ ավելի վաղ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: