Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:24 11-06-2025

Փաշինյանի՝ նյարդեր բորբոքելու խաղադրույքը Մայր Աթոռը խելացի և համառ կերպով մերժում է

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շատ գնահատելի է, որ Կաթողիկոսը խոսում է առանց ավելորդ հուզականության, շատ զուսպ։ Փաշինյանի ողջ խաղադրույքը նյարդեր բորբոքելու վրա է դրված։ Այդ մարտահրավերը Մայր Աթոռը խելացի եւ համառ կերպով մերժում է։ Փաշինյանը չունի որեւէ իրավական գործիքակազմ Կաթողիկոսին հեռացնելու։ Նրա կոչերը հակապետական ու հակասահմանադրական են։

Ուստի պետք է այս հարցին մոտենալ մաքսիմալ սթափ ու ողջախոհ կերպով՝ որքան էլ որ նյարդային ու հոգեբանական առումով դա դժվար է, քանի որ խոսքը գլխավորապես մեր պետության ու պետականության մասին է»…

Ամենից շատ դիտված