«Աջափնյակ» կայարանը կառուցվելու է». Ավինյան
copy image url

«Աջափնյակ» կայարանը կառուցվելու է». Ավինյան

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 14:07 11-06-2025
«Աջափնյակի մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը, երևի, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է, եթե ոչ՝ ամենաբարդը, անցել է համալիր փորձաքննություն. մոտ 7 ամիս ժամանակ է ծախսվել դրա վրա»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պետք է նաև հասկանալ, որ այս կարգի նախագիծ պետությունը 40 տարի չի արել։ Ես առանց հոգնելու և վստահ ասում եմ. մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, ընդամենը պետք է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը և համապատասխան ֆինանսավորում հատկացնել, հետո արդեն՝ տեխնիկական մրցույթն իրականացնել։ Ամենաբարդ հատվածը, կարծում եմ, անցել ենք», - նշել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված