Խորհրդարանականները նոր թեկնածու են փնտրում, քաղաքապետարանում ձերբակալություններ կլինեն. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում Վեհափառը կհրաժարվի Կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է «ենթարկվի» Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեւորականները պետք է նոր Կաթողիկոս ընտրեն: Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել, ու միմյանց վստահեցրել են, որ Վեհափառը «ելք չի ունենալու», երբ ճնշումները օր օրի ավելանան: Իսկ եկեղեցավորները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ, ու պետք է Փաշինյանի բարձրացրած «աղմուկին» ընթացք չտալ, եւ այն աստիճանաբար շուտով կմարի: Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք, դեռեւս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս»։

Օրաթերթը նաև գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են: Ըստ նույն իրազեկ աղբյուրների` քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից, քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու, կարծես թե, արդեն կոնկրետ փաստեր են հավաքել: Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, եւ նախագահ ընտրեին: Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում` այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել: Հետեւաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են:

Օրաթերթը նաև գրում է. Նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր` հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է՝ Հ1-ից հարկ չեն համարում պետության թիվ մեկ քաղաքական մարմնի` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան: Այդ գործն անում են Հ1-ի օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը: Հանրայինի ղեկավարությունը, ըստ ամենայնի, ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում եւ օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերելու, մնացածն իրենք են անում` կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։ Ի դեպ, շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջեն էր քննարկվում, Փաշինյանը, դուրս գալով նիստերի դահլիճից, ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալու եւ միջանցքում նկատելով Հ1-ի օպերատորին ու տեխնիկին, ասել է` արի հարց տուր, ես պատասխանեմ: Շփոթահար աշխատակիցն ասել է` ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է