Նիկո՛լ, ձեռքերդ հեռու վեհարանից. Հակափաստարկ

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 20:00 10-06-2025
Վեհափառին թիրախավորելու կոչը՝ հերթական հարձակումն է հայկական ինքնության վրա։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր ողնաշարն է, մեր պատմական հիշողության պահապանն ու հայկական մշակույթի անբաժանելի մասնիկը։ «Վեհարանը սիրով ազատելու» կոչով հանդես գալը ոչ թե բարեպաշտ նախաձեռնություն է, այլ՝ քողարկված քաղաքական հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու, հետևաբար նաև համայն հայության վրա։

Եթե այդպես տրամադրված եք ինչ-որ բան «ազատել», ապա ազատեք կառավարության շենքը ձեր տհաճ ներկայությունից՝ քանի դեռ ուշ չէ։

Իսկ այս արշավի նպատակը պարզ է՝ ազատվել հրաժարականը պահանջած Կաթողիկոսից և փոխարենը նշանակել սեփական՝ նիկոլական Կաթողիկոսին։ Չի բացառվում, որ նշանակվի հայտնի կարգալույծ եղած անձնավորություններից մեկը։ Սակայն այստեղ կա ևս մեկ գործոն՝ Նիկոլի՝ պատմության մեջ մնալու մոլուցքը։ Նա սրանով փորձելու է ձևավորել այնպիսի կերպար, իբր թե եկեղեցին «ուխտադրուժ» Կաթողիկոսից ազատած վարչապետ է։ Չի բացառվում, որ այստեղ կա նաև ադրբեջանա-թուրքական գործոն։ Ձեզ թվում է՝ պատահակա՞ն էր, որ Փաշազադեի հոխորտանքը՝ ուղղված ՀԱԵ-ին, համընկավ նիկոլական արշավի հետ։
Եկեղեցու բարեփոխումը չի կարող տեղի ունենալ արտաքին ճնշմամբ, առավել ևս՝ ՔՊ-ական շքերթներով ու վարչապետի հրապարակային վարկաբեկման արշավով։ Եթե դուք իսկապես հոգեպես մտահոգ էիք Հայ Եկեղեցու բարոյական կերպարով, ապա ինչո՞ւ էիք լռում, երբ մուսուլմանների կրոնական առաջնորդ Փաշազադեն վիրավորում էր մեր եկեղեցին։ Կարծես դուք այդ ժամանակ զբաղված էիք ադրբեջանցիների տոնը շնորհավորելով։

Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական ոհմակը կեղծ հավատավորի քողով իրականում հարվածում են ոչ թե միայն մեկ անձի՝ Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ ինստիտուցիոնալ ամբողջության՝ Մայր Աթոռին՝ իր հոգևոր առաքելությամբ, պատմությամբ ու հավատավոր հետևորդներով։ Վեհափառի վրա ճնշում գործադրելը նպատակաուղղված քայլ է ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Փաստացի, Նիկոլը կոչ է անում ներխուժել Վեհարան և բռնի ուժով հեռացնել Կաթողիկոսին։ Ինչից հետո նա ցանկանում է, որպեսզի պետությունը վճռորոշ դեր ունենա Կաթողիկոսի ընտրության հարցում։ Սակայն Սահմանադրության մեջ պարզ գրված է, որ եկեղեցին ու պետությունը միմյանցից անջատ են։

Մենք արդեն նմանատիպ խայտառակ դեպքի ականատես եղանք, երբ ՔՊ-ական հարբեցողը ներխուժեց Մարմարաշենի վանք, հայհոյեց Տեր հորը ու չկրեց ոչ մի պատասխանատվություն։ Դա հոգևորականության և հավատի դեմ պետական մակարդակով աջակցվող վայրենություն էր։ Հենց այդ ծրագրով է շարժվում նիկոլական խմբակը։ Սակայն եթե նրանք փորձեն ներխուժել Մայր Աթոռի բակ, յուրաքանչյուր հայրենասեր հայ պետք է կանգնած լինի այնտեղ՝ ի պաշտպանություն սրբազանների, ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի և ի պաշտպանություն Մայր Աթոռի։

Այսպիսի հալածանք Եկեղեցու հանդեպ եղել է նաև սովետական տարիներին, երբ Խորեն Մուրադբեգյան Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։ Այդ դեպքից հետո շուրջ յոթ տարի Կաթողիկոս չի ընտրվել։ Բայց նույնիսկ այդ ողբերգություններից հետո Եկեղեցին կանգուն է մնացել, իսկ նրան հալածողները անցել, գնացել են։ Այսպիսով, վստահ եղեք, որ Նիկոլին՝ իր ուսապարկերի և աղանդավորների խմբակի հետ, չի հաջողվելու սասանել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերը։

Հայ Եկեղեցին դուրս է գալու այս ճգնաժամից՝ էլ ավելի հզորացած։

Իսկ ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ, կանգնած եմ Վեհափառ Հայրապետի կողքին։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
17:50 Էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ. Ռուզաննա Խաչատրյան
12:40 Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին
22:30 Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում․ հարցում
23:25 Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը
16:23 Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
11:12 Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին
23:08 «Խիստ պատիժ». ռազմական օպերացիա՝ Իսրայելի դեմ. Իրանն արձակել է հարյուրավոր հրթիռներ
12:55 7-ամյա Դավիթ Սաղումյանը մաթեմատիկայի օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը
21:52 Իրաքի դեմ պատերազմից ի վեր Իրանը երբեք նման զանգվածային գրոհի չի ենթարկվել