Փաշինյանը փորձում է ազատվել կաթողիկոսից, ՔՊ-ն վարչության անդամներ կընտրի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թեւակոխել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին եւ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։ Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները եւ ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴԻ կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին:

Օրաթերթը նաև գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է Վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատեւ պրոցեսի միջոցով: Բանն այն է, որ Եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով, և աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի: Սա հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են Վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն: Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն Կաթողիկոսի դեմ՝ դրսից ունենալով իշխանության աջակցությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ «խաչակրաց արշավանքով», հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորումների լուրջ տեղաշարժ կա։ Մեր տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը՝ «Միասնություն» անվան ներքո, որը Փարաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ՝ 57 % արդյունքով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից: Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն: Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․ վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել: Նաեւ դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը` Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու: Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձեւավորվելու` ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով:

Օրաթերթը նաև գրում է. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է