Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 20:50 09-06-2025

Հնդկաստան-Ադրբեջան լարվածությունն աճո՞ւմ է․ ինչ կարող է շահել Հայաստանը

Օրերս Արցախի օկուպացված Լաչին քաղաքում տեղի ունեցած Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ հանդիպումից և քննարկումից հետո Հնդկաստանը սուր արձագանքեց։ Հնդկական India.com կայքը հրապարակեց հոդված հետևյալ աղմկահարույց վերնագրով՝ «Հնդկաստանը պլանավորում է ոչնչացնել Ադրբեջանը առանց որևէ զենքի, կտուժեն նաև Թուրքիան և Պակիստանը»։

Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը արձագանքեց՝ նշելով, թե Հնդկաստանը «ոչնչացնում է Ադրբեջանին միայն վերնագրերում»։ Միաժամանակ, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Հնդկաստանը պատրաստվում է Հայաստանին մատակարարել «Ակաշ-1Ս» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը՝ ուղեկցված այլ պաշտպանական տեխնիկայով։

Սա տեղի է ունենում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աճող ռազմական համագործակցության ֆոնին, որի բացահայտ դրսևորումներից մեկը եղել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի հետևանքով Արցախը օկուպացվեց և հայաթափվեց։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

«Ռազմական սպառազինության երկրորդ խմբաքանակի մասին խոսակցությունը նոր չէ։ Դա այդ եռակողմ հանդիպումից հետո կայացրած որոշում չէ։ Հնդկական մամուլը դեռ մեկ ամիս առաջ արդեն հրապարակել էր այդ մասին։ Ինչ վերաբերում է Հնդկաստանի արձագանքին՝ միանշանակ է, որ վերջինս փոխել է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և որդեգրել է հակազդման քաղաքականություն՝ հատկապես Հարավային Կովկասում։ Այդ հակազդման մի մաս է նաև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ ի հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համագործակցության»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Հնդկաստանը շահագրգռվածություն ունի տարածաշրջանում, սակայն միայն այդ երկրի պատրաստակամությունը բավարար չէ։

«Ճակատագրական է, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ քաղաքականություն կվարի․ արդյոք սպառազինության ներմուծումը կդիտվի որպես զուտ պաշտպանական պատրանք ստեղծելու քայլ, թե՞ Հայաստանի իշխանություններն իրականում ձգտում են վերականգնել ռազմաքաղաքական բալանսը Ադրբեջանի հետ։ Միայն Հնդկաստանի հետ հարաբերությունները բավարար չեն։ Պետք է համապարփակ ռազմավարություն՝ այդ թվում տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, և տնտեսական ուղղություններով, որպեսզի Հայաստանը կարողանա իրական հակակշիռ ստեղծել»,- նշեց նա։

Պողոսյանը հավելեց, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակին չպետք է դիտարկել միայն որպես այդ շրջանակում գործող միավոր. «Ադրբեջանն այսօր ունի ամուր կապեր նաև Իսրայելի, Չինաստանի, մի շարք աֆրիկյան և ասիական պետությունների հետ։ Բացի այդ, Չինաստանը չի դիտում հայ-հնդկական մերձեցումը դրական լույսի ներքո։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է խելամիտ և հաշվարկված քաղաքականություն վարի, որպեսզի հակառակ ազդեցություն չունենա նրա գործելաոճը»։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են