Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:17 05-06-2025

Րոպե առաջ պատրաստ ենք Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ

Առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ և այս առումով՝ այս տարվա առաջին կիսամյակում հանդիպման առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք, ես օրինակ, հանդիպում եմ ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովի հետ, վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական և հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել: Այս մասին ԱԺ-ում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Երբ խոսում ենք ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին՝ ունենք շատ նշանակալի ու աննախադեպ ձեռքբերում ունենք՝ փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է: Եվ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կողմի համար կա ընդունելի համաձայնեցված տեքստ։

Հայաստանը հայտարարեց ու վերահաստատում է, որ մենք րոպե առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշումն է հայտնել, կան որոշակի նախապայմաններ, որի մասին բազմիցս խոսվել է», -ասաց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան