Ուղիղ եթեր

Ալեն Սիմոնյանի երիտասարդության քսուքը, մանրամասներ` գերագույն հոգևոր խորհրդի նիստից. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:

Օրաթերթը նաև գրում է․ տեղեկացանք, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երեւանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է դիմավորելու Մատվիենկոյին:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ: Այդպես էլ ուզում ես ասել՝ «իյա՜, իրո՞ք»:

Օրաթերթը նաև գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել: Թե՛ բարձրաստիճան հոգևորականների և թե՛ աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված «թև», որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություն անել, այլև դիմել կտրուկ գործողությունների: Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների առաջարկներ են եղել: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել՝ մթնոլորտը հանդարտեցնելու:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։

Օրաթերթը նաև գրում է. Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։ Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչեւ քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձեւ պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան