Ներքին 1 տարի առաջ - 21:04 31-05-2025

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը․ ՀՀԿ հայտարարությունը

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով:

Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։

ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:

Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:

Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է էմեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականության խնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին:

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը:

Մեր պարտականությունն է՝ պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:

Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը։

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե´նք մեր ինքնությունը: Հավատով հույսով և միասնությամբ՝ հանուն հոգու և Հայրենիքի փրկության»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու