Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:43 29-05-2025

Գերագույն դավաճանը ստում է. երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» վիճակ չեմ տեսել. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում լինում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:

Առաջին, նա շարունակում է կատարել ալիևի կոշիկ լիզողի՝ իր ստանձնած գործառույթը, և այս կեղտոտ ստով թուլացնում է մեր սրբությունների պղծության համար ադրբեջանցիների պատասխանատվությունը։

Երկրորդ, նա փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան։

ՀԳ. Չգիտեմ՝ երբ է դրա ժամանակը, բայց կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանի նզովքի ենթարկելու գործընթաց։ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը պարունակում է դրա բոլոր հիմքերը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան