Ներքին 1 տարի առաջ - 13:26 28-05-2025

Երևանում 141 դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը նշել են հակասանիտարական պայմաններում. shamshyan.com

Տևական ժամանակ է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի բնակիչներն ահազանգում են, որ նշված փողոցում գտնվող թիվ 141 դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, սովորողներից ու ծնողներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ քանի տարի է՝ իրենք շնչում են գարշահոտ, քանի որ պատճառը հակասանիտարական վիճակն է:

Բնակիչները նշում էին.

«Ամոթն էլ է լավ բան, երկար տարիներ է՝ էս հակասանիտարական, փնթի վիճակն է տիրում, անգամ հարևանությամբ գործող մի քանի հզոր էլեկտրաենթակայանի կողքով վախենում ենք անցնել:

Կեղտաջուրը էլեկատրաենթակայանի միջից էլ է անգամ դուրս գալիս և վախենում ենք, որ մարդ կհոսանքահարվի, էլ չենք ասում, որ հարևանությամբ գործում է դպրոց ու թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները այդ պայմաններում են գալիս դպրոց:
«Վեոլիա ջուրը» էն աստիճանի անպատասխանատվություն ցուցաբերի, որ երեխաները Վերջին զանգն արեցին էդ գարշահոտ վիճակում:

Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց գոնե մի բան անեն, էս խնդիրը լուծվի, ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանը ու «վեոլա ջուր»-ը հաստատ էս խնդիրը կլուծեն:

Կեղտաջուրն անգամ հոսում ու մոտ 1 կմ գնում ու հասնում է մինչև գլխավոր փողոց, որտեղով անգամ քաղաքային տրանսպորտն է անցնում, հիմա որ ասենք էդ ձե բերած անտեր տրանսպորտն ինչու չեք այնպես անում, որ անցնի մաքուր ճանապարհով, կասեք՝ ասեցին:

Հիմա այստեղից պահանջում ենք, որպեսզի պատասխանատուները իրոք զբաղվեն գործով, իսկ գործը պահանջում է, որ էս հակասանիտարական, կեղտոտ վիճակը վերացնեն, հակառակ դեպքում մի քանի շենքերի բնակիչներով, դպրոցական կոլեկտիվով ու աշակերտներով կդիմենք կտրուկ քայլերի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել