Արտաքին 1 տարի առաջ - 20:45 26-05-2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը. Reuters

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկին:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ուիթքոֆի առաջարկը, որը միջնորդների միջոցով փոխանցվել է ՀԱՄԱՍ-ին, նախատեսում է տասը իսրայելցի պատանդների ազատ արձակում, 70-օրյա հրադադար և Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերում Գազայի հատվածից։

Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը նախատեսում է նաև, որ Իսրայելը կազատի մի շարք պաղեստինցի բանտարկյալների, որոնց թվում՝ հարյուրավոր երկարաժամկետ բանտարկյալների։ Բացի դրանից, հրադադարի ժամանակահատվածում կողմերը կսկսեն քննարկել մշտական ​​հրադադարի ռեժիմը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել