Արտաքին 1 տարի առաջ - 20:02 26-05-2025

Թուրքիան հպարտանում է Ադրբեջանի ձեռքբերումներով. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագհ Ռեջեփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում նշվում է, որ Թուրքիան հպարտանում է Ադրբեջանի ձեռքբերումներով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Գոհունակությամբ եմ նշում, որ մեր եղբայրական հարաբերություններն ու եզակի համագործակցությունն օրեցօր մեզ մոտեցնում են զարգացման ընդհանուր նպատակներին՝ մեր երկրներն էլ ավելի ուժեղ ու բարգավաճ դարձնելով»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: