Ներքին 1 տարի առաջ - 12:40 26-05-2025

1 զոհ, 1 վիրավոր, 1 ձերբակալված. ինչ էր կատարվել Վեդիում

Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:

Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։

Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
14:00 Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ