Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
copy image url

Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով

Ներքին Միտք 4 ժամ առաջ - 15:10 25-05-2025
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կար մի սերունդ, մի ոսկե սերունդ, որ վերջին զանգից պատերազմ գնաց, կռվեց, կյանքը, առողջությունը զոհեց հանուն մեզ, հանուն Հայաստանի։ Կար մի սերունդ, որ վերջին զանգը կորոնավիրուսային խելացնորության պատճառով ծածուկ էր անում։

Ինչքա՞ն հեշտ մոռացաք այդ սերնդի մասին, որքա՞ն հեշտ ուրացաք նրանց անձնազոհությունը ու այդպես էլ չսովորեցիք նրանց տված դասերը։

Ասում եք չե՞ք մոռացել։ Եթե մոռացած չլինեիք նման լպիրշ վերջին զանգ չէիք անի, ավտոմեքենաներից դուրս ցցված աղջիկներ ու տղաներ չէին լինի... Ասում եք չե՞ք ուրացել։ Իսկ եթե չեք ուրացել, ապա մի՞թե նման ցոփ ու շվայտ ձեւերով են վերջին զանգ անում։ Շրջանավարտների ծնողներ, ձեզ ինչ եղավ, որ ձեր երեխաներին չեք կարողանում սթափեցնել։ Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով։

Ասում եք դասե՞րը չեք մոռացել։ Որ մոռացած չլինեիք, ոչ միայն վերջին զանգը համեստ կանեիք, այլ ձեր երեխաների հարսանիքներին սալյուտներ չէիք խփի, մարզադաշտեր եւ մարզահամերգային համալիրներ չէիք վարձակալի, հարսանիք անելու համար Իջեւանից Գավառ կամ Վայքից Արմավիր չէիք հասնի, ինչ է թե դահլիճը մոդայիկ է, հերոսների ծնողներին ձեր կեղտոտ քաղաքական խաղերի մեջ չէիք ներքաշի ու նրանց հարվածի տակ չէիք դնի։

Այս ի՞նչ եք անում մեր երկրի ու պետության հետ, մեր տղերքի հիշատակի հետ։ Պատերազմում շատերն են պարտվել, բայց դուրս են եկել հաղթանակած, քանի որ բանականության եւ բարոյականության նորմերը հետպատերազմական տասը, տասնհինգ տարիներին պահել են։ Լավ, մենք ի՞նչ ենք անում, մենք ո՞ւր ենք գնում»։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
19:17 Ծառայությունը բոլորիս պարտքն է․ բանակից ազատվելու օրինագիծը չպետք է ընդունվի․ Գեղամ Մանուկյան
22:00 Մեր գործին խփել են․ Մալաթիայի տոնավաճառը դարձել է գերեզման, մնացել է թաղեն
20:00 Հայրենիքը պետություն չէ, Աննա Հակոբյանի լկտի պահվածքը, Նիկոլի հանձնողական ուղին. PoliTalks