Աղքատների բանակ կամ բանակի վերացում. «կրթված զույգը» բերեց սոցիալական անհավասարություն և քաոս
copy image url

Աղքատների բանակ կամ բանակի վերացում. «կրթված զույգը» բերեց սոցիալական անհավասարություն և քաոս

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 13:38 25-05-2025
«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոցիալական բունտ, աղքատների բանակ, կամ՝ բանակի վերացում։

Նախ սկսենք նրանից, որ չի՛ կարող մեր տարածաշրջանում ու էս պայմաններում՝ բանակը լինի փողով կամ ընդհանրապես բանակ չունենալ։ Այս նախագիծը սպառնում է նաև բանակի իսպառ վերացում։ Մարդիկ ամեն ինչ կանեն՝ վարկ, տոկոս, պարտք ու արտերկրյա աշխատանք, որ իրենց տղաներին ազատեն բանակից, ովքեր չեն անի՝ կամ աղքատ են, կամ հայրենասեր։

«Կրթված զույգը»՝ սոցիալական հավասարության և համերաշխության փոխարեն, բերեց սոցիալական անհավասարություն, տարանջատում և քաոս։ Առանց այն էլ, սոցիալապես ծանր և գրեթե միջին խավ չունեցող երկրում, ավելի է խորացել՝ փող ունեցողի հանդեպ ատելությունը ու մաղձը, հիմա՝ այն հասնում է իր գագաթնակետին, որն էլ հասցնելու է բունտի։

Ըստ իս, եթե պետք է լուծվի բանակը համալրելու հարցը և շահագրգռել ծառայել բանակում, ապա ՊՆ պետք է վճարի, որպեսզի ծառայեն, այլ ոչ թե՝ ով փող ունի թող չծառայի»։

Ամենից շատ դիտված

18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
21:10 Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը․ Լիլիթ Աղեկյան
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով