Ի՞նչ է ասելու Փաշինյանը եվրոպացիներին. խայտառակություն է սպասվում
copy image url

Ի՞նչ է ասելու Փաշինյանը եվրոպացիներին. խայտառակություն է սպասվում

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 09:25 25-05-2025
Մայիսի 26-ից 27-ը Երևանում «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը ծանր է անցնելու։ Եվրոպացի գործընկերներն անհարմար հարցեր են բարձրացնելու հայերի առաջ։ Պատճառն այն է, որ Արարատ Միրզոյանի ու Լավրովի համատեղ ասուլիսում ՀՀ պաշտոնյան չպաշտպանեց Հայաստանի եվրոպական ընտրությունը, անկախության, ժողովրդավարության բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին խոսք չեղավ։ Երբ Լավրովը ԵՄ երկրների, Ֆրանսիայի հասցեին թշնամանաբար արտահայտվեց, ՀՀ պաշտոնյան լռեց։ Դրանից զատ ՀՀ վարչապետն, ի տարբերություն եվրոպացիների՝ գնաց Մոսկվա մայիսի 9-ին, նստեց Պուտինի, Լուկաշենկոյի կողքին։ Վարչապետն ու ԱԳ նախարարը ամենուր հաստատում են, որ ՀՀ-ն հավատարիմ է հայ-ռուսական օրակարգին։ Բայց Նիկոլ Փաշինյանն առանձնակի ոգևորությամբ մայիսի 23-ին տեղեկացնում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:

Ի՞նչն է ոգևորել Փաշինյանին այս առիթով, ի՞նչ է ասելու նա եվրոպացի բարձրաստիճան հյուրերին, ինչպե՞ս է արդարացնալու իր ռուսամետ կուրսը։

Որոշ ընդդիմախոսներ կասկածում են, որ Փաշինյանը կեղծում է, ձևացնում, թե եվրոպական արժեքների կրող է։ Եթե եվրոպական քաղաքական համայնքն այդքան հարազատ լիներ Փաշինյանին, ապա նա եվրոպացիների օրինակով գործուն քայլեր կաներ անկախության, ժողովրդավարության ամրացման ուղղությամբ։

Օրինակ՝ Փաշինյանն Էստոնիա այցի ժամանակ այցելել էր Տալլինում կառուցված կումնիզմի զոհերի հուշահամալիր։ 2026-ին ՀՀ եկող Էստոնիայի ղեկավարը, հավանաբար, կուզենա Երևանում այցելել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների, կոմունիզի զոհերի հուշահամալիր։ Ոչ մի տարի Հունիսի 14-ը չհիշած Փաշինյանը կամ բարձրաստիճան հայ պաշտոնյան ուղեկցելո՞ւ է նրան։ Կամ ի՞նչ են ասելու եվրոպացիներին, եթե հարցնեն, թե ինչո՞ւ ՀՀ-ն լյուստրացիա չի անում։ Ինչպե՞ս են արդարացնելու ռուսական ռազմակայանի ներկայությունը, ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ազգային մուլտիպլեքսով, ռուսերենի աննորմալ բարձր դիրքը հայկական կրթօջախներում, ռուս գործարարներին, ռուսական ներդրողներին տրվող արտոնությունները։

2021-ին ԵՄ-ն խոստացավ Հայաստանին տրամադրել 2,6 մլրդ եվրո, որից մոտ 2 մլրդը պետք է ուղղվեր կապիտալ շինարարության ծրագրերին, մոտ կես միլիարդը՝ ժողովրդավարության թեմաներին։ Կես միլիարդը վաղուց կերել են ՔՊ-ականները։ Իսկ 2 մլրդ եվրոյից ձայն չկա։ Այն մեծ մասամբ պետք է ուղղվեր Հարավ-հյուսիս մեգանախագծի՝ Հայաստանով անցնող ճանապարհի ու հարակից ենթակառուցվածքների շինարարությանը։ Ի՞նչ են ասելու եվրոպացիներին, եվրոպական ներդրումային առաջարկները տապալելու ի՞նչ անհեթեթ արդարացումներ են հորինելու։ Կառավարությունում էլ խորթ մարդ չկա, որ նրա վրա գցեն մեղքն ու տակից դուրս գան։

Ողջամիտ մտավախություն կա, որ Փաշինյանը խայտառակ իրավիճակում է հայտնվելու 2026-ի գարնանը, քանի որ եվրոպացիների բազմաթիվ հարցերին չի կարողանալու պատասխանել, չի կարողանալու արդարանալ, թե ինչու 2023-ից հռչակված անկախության պաշտպանության շարժման ուղղությամբ բան չեն անում, ինչու 2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդում ունեցած Փաշինյանի ելույթին համահունչ ոչինչ չի արվում, ինչո՞ւ են օգնում ռուսներին, ինչո՞ւ չեն դուրս գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից։

Պարզ ասած՝ լավատեսական կասկած կա, որ կանախատեսելի խայտառակությունը փոքր-ինչ մեղմելու համար ՔՊ-ական իշխանությունը մինչև 2026-ի գարունը ինչ-որ բաներ պետք է անի անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ։ Ավելին՝ ենթադրվում է, որ եվրոպացի պաշտոնյաները մայիսի 26-27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակնելում ակնարկելու են, որ եթե մինչև 2026-ի գարունը Հայաստանը բան չանի, ապա եվրոպական առաջնորդները չեն գա ռուսական ազդեցության գոտի, կբոյկոտեն, գագաթաժողովը կդառնա համաժողով։ Իսկ եթե հայերը ձևացնեն, թե կնեղանան, ապա եվրոպացիները կասեն, որ հավասարակշռություն են պահում, Բաքու էլ չեն գնալու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ