Ներքին 1 տարի առաջ - 20:45 23-05-2025

Յուրաքանչյուր անձ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունք ունի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:

Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը շեշտել է պետության առանցքային դերը՝ որպես երաշխավոր այնպիսի պայմանների ձևավորման, որոնք թույլ կտան տարբեր առանձնահատկություններով անձանց լիարժեքորեն իրացնել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։

«Մենք բոլորս ունենք մեր առանձնահատկությունները, սակայն ապրում ենք նույն միջավայրում և բախվում նմանատիպ մարտահրավերների։ Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրի առանձնահատկությունը կդառնա համերաշխության, փոխըմբռնման և համատեղ զարգացման շարժիչ ուժ»,- նշել է Պաշտպանը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց հավասար մասնակցությունը կրթական, մշակութային, սոցիալական և այլ գործընթացներին, նաև հասարակության աջակցությունն այդ մասնակցության ապահովման գործում՝ ոչ միայն հարգելով բազմազանությունը, այլև խրախուսելով այն։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը