copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:57 22-05-2025

Թրամփը կմասնակցի Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կայցելի Կանադա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին:

Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։

«Նախագահ Թրամփը հունիսի 15-ից 17-ը կմեկնի Կանադա՝ G7-ի գագաթնաժողովին»,- ասել է նա լրագրողներին տված ճեպազրույցում։

Լևիտի խոսքով՝ Սպիտակ տունը հետագայում տեղեկատվություն կտարածի պետության ղեկավարի առաջիկա այցի մանրամասների մասին։