Ներքին 1 տարի առաջ - 12:25 22-05-2025

Առաջարկում ենք զորակոչի առավելագույն տարիք սահմանել 32 տարեկանը․ Սուրեն Պապիկյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տալ՝ զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

«Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել.
1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով»,- ներկայացրեց նախարարը։ Նախագծով առաջարկվում է պարտադիր զինծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան։

Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։

Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ՊՆ-ն մի քանի առաջարկ է արել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նախարարությունն առաջարկում է 1 ամիս ծառայության դեպքում վճարը դարձնել 24 մլն դրամ, 6 ամսվա փոխարեն էլ ծառայության տարբերակ լինի 4 ամիսը՝ 18 մլն դրամ վճարով, զորակոչային տարիքն էլ սահմանել 37-ի փոխարեն 32 տարեկան։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը մեծացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան․ «Միևնույն ժամանակ հնարավորություն կլինի մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը»,- ասաց Պապիկյանը։ Նա նաև նշեց, որ կարգը և առավելագույն թվաքանակը սահմանելու է Կառավարությունը՝ յոււրաքանչյուր զորակոչից առաջ։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ