Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 21-05-2025

Թալանը թող վերադարձնի ու գլխին սև անի. հարցում՝ Ալավերդիում

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում ու պատահական անցորդներին հարց ուղղել․ «Արդյոք Նիկոլ Փաշինյանը վերադարձնո՞ւմ է նախկինների թալանը»։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը մշտապես խոսել է նախկինների թալանը հետ բերելու, ասել է թե՝ ձեռք բերված գույքերը հետ վերադարձնելու մասին։ Ըստ քաղաքացիների մի մասի, մինչ օրս Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի վերադարձրել:

Թալանի վերադարձի օրինակը 10 տարվա վաղեմության «Ռենջ ռովեր» մեքենան էր եւ կամ միլիոն դրամ գնահատված հողակտոր: Քաղաքացիներից շատերի կարծիքով դա էլ բացառապես քարոզչական նպատակներով իրականացված «օպերացիա» էր:

Հարցված քաղաքացիների մի մասի կարծիքով էլ 6 տարին քիչ ժամանակ է նախկինների թալանը հետ վրադարձնելու համար ու շարունակելու են վստահել ու հավատալ այս կառավարությանը: Քաղաքացիների մի մասն էլ նշում էին, որ քաղաքականությամբ առհասարակ չեն զբաղվում եւ չեն ցանկանում պատասխանել նշված հարցին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա