Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:25 21-05-2025

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 55 պաղեստինցի է զոհվել

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot համակարգերը փոխանցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և դաշնակիցները աշխատում են Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու ուղղությամբ, սակայն նույնիսկ սեփական կարիքների համար դրա պակասն ունեն։

«ԱՄՆ-ն ընդունում է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն պետք է ավարտվի բանակցություններով»,- հավելել է Ռուբիոն։

Ռուսաստանը խոստացել է ԱՄՆ-ին փոխանցել «հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների փաթեթը», ինչը տրամաբանական շարունակությունն է այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազանգի, երեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մեր տեղեկություններով՝ ռուսները պատրաստվում են կազմել այն պայմանների ցուցակը, որոնք կպահանջեն հրադադարի հասնելու համար, ինչը թույլ կտա սկսել ավելի լայն բանակցություններ,- ասել է Ռուբիոն Սենատի հանձնաժողովի հրապարակային լսումների ժամանակ։- Մենք սպասում ենք այդ պայմաններին, և միայն դրանից հետո կունենանք ավելի հստակ պատկերացում Պուտինի հաշվարկների վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու