Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։