Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:24 20-05-2025

«Կարմիր լույսի տակով եմ անցել ու նկարվել». Քոլոյանը նկատողություն է ստացել

«Ես ստացել եմ նկատողություն, որովհետև ստորագրել եմ գնման պայմանագիր։ Ըստ գնումների մասին օրենքի` ես պարտավոր էի նախ այդ գնումը ներառել գնումների պլանում, հաստատել և դրանից հետո գնել։ Եվ քանի որ ես դա չեմ արել, մի շատ ուշադիր քաղաքացի` ես կարող եմ նաև կռահել թե նա ով է, բայց ոչինչ չեմ կարող հրապարակավ ասել, այդ շատ ուշադիր քաղաքացին այդ մասին գրել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը` անդրադառնալով Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից կարգապահական տույժի ենթարկվելուն։

Քոլոյանը շեշտեց` ինքն ընդունում է իր սխալը և սա հետապնդում չի համարում։

«Սա նման է այն վիճակին, որ անուշադրությամբ անցնում ես կարմիրի տակով, քեզ նկարում են, գաին գալիս ասում ա`քաղաքացի դուք ընդունում եք, որ անցել եք կարմիրի տակով, ավերածություններ, տուժածներ չկան, բայց միևնույնն է անցել եք կարմիրի տակով։ Այսինքն` ես հաջորդ անգամ նման խոշոր գնումների ժամանակ ուշադիր կլինեմ, ճիշտ է այստեղ կա գնումների բաժին, իրենք էլ իմ նման հաշվի չեն առել, նրանք էլ իմ նման շարքային մահկանացուներ են։ Անցել եմ կարմիր տակով, կամերան էլ նկարել է, ինչ անեմ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից