Ավելին 1 տարի առաջ - 11:25 20-05-2025

Բժշկին ծեծել են կնոջը զննելու համար. Lenta

Վլադիմիրի քաղաքային բժշկական կենտրոնում էնդոսկոպիստ Միխայիլ Բոլշակովը դաժան ծեծի է ենթարկվել։

Ըստ հաղորդագրությունների՝ դեպքը կապված է նրա կատարած բուժզննության հետ։ Բոլշակովը ընդունել է մի կնոջ, ով հիջաբ էր կրում։ Վերջինիս ամուսինը, լինելով ծայրահեղ պահպանողական հայացքների տեր, կտրականապես դեմ էր, որ իր կնոջը զննի տղամարդ բժիշկ։ Նա վիրավորել է բժշկին և սպառնացել՝ պահանջելով, որ զննությունը չկայանա։

Չնայած սպառնալիքներին` կինն իր կամքով այցելել է բժշկին։ Առավոտյան բժշկին դաժանորեն ծեծի են ենթարկել։

Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները։