Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:40 19-05-2025

Թրամփը տխրել է Բայդենի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշված շագանակագեղձի քաղցկեղի լուրին։

Truth Social սոցիալական հարթակում նա գրել է.

«Մելանիան և ես տխրել ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման լուրից։ Ջերմ մաղթանքներ ենք հղում Ջիլին և ընտանիքին՝ Ջոյին մաղթելով շուտափույթ և հաջող ապաքինում»։

Հիշեցնենք` Բայդենի գրասենյակը հայտնել է, որ նա հիվանդ է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով, որը մետաստազներ է տվել դեպի ոսկորներ։ Չնայած հիվանդության լրջությանը` այն հորմոնազգայուն է, ինչը արդյունավետ բուժում իրականացնելու հնարավորություն է տալիս։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին