Իրանը միջուկային գործարքի առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից. Արաղչի
copy image url

Իրանը միջուկային գործարքի առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից. Արաղչի

Արտաքին 1 ամիս առաջ - 23:21 16-05-2025
Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ ձեռք բերած իրավունքից, իրավունք, որից օգտվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները»,- գրել է Արաղչին սոցցանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել նոր միջուկային համաձայնագրի առաջարկը։


Ձեզ գուցե հետաքրքրի