Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:03 16-05-2025

Մնում է աղոթել ու հուսալ՝ «գիժ» Դեբեդը նախորդ տարվա ավերածությունները չի կրկնի

Վանաձոր-Ալավերդի մայրուղու հարեւանությամբ,Դեբեդ գետից ոչ հեռու է արդեն 30 տարի ապրում տիկին Սուսաննան: 90-ականներին այստեղ խորտկարան ուներ, հետո փակեց, բայց այստեղ ապրելու որոշում կայացրեց: Փայտե իր տնակներից ներքեւ Դեբեդ գետն է, որ ամբողջությամբ քշել տարել է գետամերձ հողն ու իր հարեւանի այգին: Այգուց մնացել է միայն կիսաքանդ մի տնակ: Վարարած Դեբեդը տիկին Սուսաննային վնաս չի տվել, սակայն ափսոսում է, որ այլեւս հարեւաններ չի ունենա, մարդկանց հողամասն այլեւս չկա, ու փոխհատուցում էլ չեն ստացել: Ինչեւէ, եղածն արդեն եղած է, սակայն Դեբեդի նոր վարարումներից պաշտպանվելու մասին է մտածել պետք, ասում է:

2024-ի մայիսի 26-ին տիկին Սուսանան մնացել է երկու կողմից շրջափակված, քանի որ գետը քանդել էր նաեւ մայրուղ մի քանի ճանապարհահատված: Հիմա էլի մայիս ամիսն է, տեւական անձրեւներն ու «գիժ» Դեբեդն էլի վարարել են: Մնում է աղոթել ու հուսալ, որ այս տարի Դեբեդը նախորդ տարվա ավերածությունները չի կրկնի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը