Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:12 15-05-2025

ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։

Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։

Հայտնել էինք նաեւ, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ