Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:20 14-05-2025

Պորճի լակոտներ․ ԱԺ-ում հիշել են Գոռ Վարդանյանի ֆիլմերը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում անդրադարձավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այդ ժամանակ դահլիճում չի եղել․ «Հանդիպման էի, բացեցի հեռախոսս, տեսնեմ՝ Լևոն Քոչարյանը կանգնած է ամբողջ «Հայաստան» խմբակցության հետևում, բոլորը կենդանի պատ են կազմել, ինքն էլ հետևից հայհոյում է։ Ասեցի՝ էս ի՞նչ է եղել, ո՞վ է նեղացրել Քոչարյանի երեխուն»,- ասաց Ռուբինյանը:

«Տեսնում եմ, որ պատանի Քոչարյանը փրփրում է, ջղաձգվում է, ամբողջ «Հայաստան» խմբակցությունը մի նոր «կոլցո» օպերացիա է իրականցնում և պատանի Քոչարյանը սկսում է հայհոյել։ Տենց արքետիպային հերոս կա հայկական մշակույթի մեջ՝ պորճի լակոտ։ Գոռ Վարդանյանի կինոներում շատ հաճախ լինում է, որ հարուստի ոչ այդքան լավ դաստիարակված որդին համարում է, որ ինքն ամեն ինչից վեր է, բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը գալիս ու սկսում է պաշտպանել։ Այս դեպքում որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման «Հայաստան» խմակցությունը։ Այդպես է լինում այն տղաների հետ, ովքեր ոչինչ են ու իրենց պապաների անունով են ինչ-որ բաներ անում. ոչինչ մենք նրան կսովորեցնենք ճիշտ ձևը»,- ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը մեջբերեց նաև օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրապարակումը, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց գույքային ու դրամական պահանջին, և պարզաբանեց. «Հարգելի՛ գործընկերներ, վերջին շրջանի ԱԺ-ի այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով»:

Խոսքն ուղղելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամոթ է: Ըստ դատախազության՝ Դուք ապօրինի կերպով ձեռք եք բերել այսքան գույք: Այլ կերպ ասած՝ ըստ դատախազության՝ Դուք թալանել եք այսքան գույք, դրա համար պատասխան տվեք Դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք այստեղ: Բոլորս ձեռքը կրակն ենք ընկել,- ասաց նա և հավելեց,- Ձեր ձեռք բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե: Ձև չունեք, ոչ մի ձև չունեք»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել