Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:06 14-05-2025

ԱԺ-ի բարդակխանան վաղուց ոչ թե օրենսդիր մարմին է, այլ ներքաղաքական պրոպագանդայի դեկորացիա. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ-ի բարդակխանայի մասին կարելի է հատորյակներ գրել։ Դա արդեն վաղուց ոչ թե օրենսդիր մարմին է, այլ ներքաղաքական պրոպագանդայի դեկորացիա, որտեղ օրենքները երկրորդ պլանում են, իսկ հնազանդ շեփորահարությունը՝ առաջնային։

Էսօր բանը հասել է նրան, որ երբ լսում են Նիկոլի անունը կամ մեկ քննադատական խոսք նրա հասցեին, ով կա չկա, սկսում է իրեն մեջտեղից պորթել՝ միայն, թե տիրոջ աչքից չընկնի։ Այս հարցում էսօրվա «չեմպիոնները» Արշակյան Հակոբն ու Հովհաննիսյան Արթուրն էին, որոնք ԱԺ ամբիոնը վերածել են հիստերիկ ճչոցների ու մատ թափ տալու վայրի։ Իրենց ամենառոմանտիկ ու վարդագույն երազում անգամ դրանք չէին պատկերացնի, որ մի օր խորհրդարանում կգոռան, կսպառնան ու իրենց ընդդիմախոսներին հաթաթա կտան։ Սա արդեն շարքային լակոտակրատիայի դրսևորում է։

Սրանք մոռանում են, թե ովքեր էին «նախկին կյանքում», մոռանում են, որ իշխանությունը հավերժ չէ։
Իրականությունից այն աստիճանի են կտրվել, որ չեն ջոգում, որ մարդկանց, ում էսօր սպառնում են ու վիրավորում «հետնիկոլյան» կյանքում կարող են հանդիպել , և իրենք լինելու են հավասար դիրքերում։ Բայց հենց սա է քաղաքական ամբարտավանության վտանգը՝ հիշողության ընտրովի կորուստ։

Ակնհայտ է, որ իշխանական պատգամավորները հիմնականում վախենում են սեփական ստվերից։ Նրանք չեն ներկայացնում ընտրողին, այլ՝ Նիկոլին։ ԱԺ ամբիոնն էլ դարձել է կուսակցական ենթակայության հարթակ, ոչ թե հանրային քննարկման տեղ։ Այստեղ ընդդիմախոսությունը դարձել է հանցագործություն, իսկ սազանդարությունը՝ պարգևատրվող արժանիք։

Եվ ամենակարևորը՝ աշխարհում հազվադեպ է պատահում, որ մեկի անունը լսելուց մի ամբողջ քաղաքական մարմին այսքան ձայնային ու մարմնային աղմուկ բարձրացնի՝ ընկնի ջղային ցնցումների մեջ: Սրանց համար Նիկոլի անունը դարձել է քաղաքական «սրբապատկեր», որին ծուռ նայելը հավասարազոր է կապիտուլյացիայի մեղադրանքի։

Այսօր ԱԺ-ում ոչ թե օրենք են կերտում, այլ բեմադրում։ Սա թատրոն է՝ հստակ ռեժիսուրայով, պալատական դերասաններով ու նույն սցենարով. «Նիկոլն ասեց, մենք կրկնեցինք, հետո փրփուրը բերանին պաշտպանեցինք»։ Հետևաբար՝ սա այլևս խորհրդարան չէ, այլ մի ամբիոն, որտեղ խոսքը դարձել է ծառայողական պարտավորություն, իսկ լռությունը՝ քաղաքական ապահովագրություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից