Ներքին 1 տարի առաջ - 23:45 12-05-2025

Կաննում «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» կներկայանա իր տաղավարով

2025 թ․ մայիսի 13-20-ը, Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում, «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը։

ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։

Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։ Կինոշուկայի օրերին Պարսամյան կրթական և մշակութային հիմնադրամի կողմից Նից քաղաքում կկազմակերպվի «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը։

Տաղավարը աշխատանքները կսկսի մայիսի 13-ին։

– Մայիս 14-ին՝ ՖԱՀՖ պատվիրակությունը, իտալական կողմի հրավերով, կայցելի Իտալիայի տաղավար, ապա ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենա Արամ Մանուկյանի ԴՈԼԻ ֆիլմի պրեզենտացիան։

– Մայիս 15-ին ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենան Թուրքայում բնակվող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու՝ Արա Գյուլերի մասին պատմող, «ԲԱՐԵՎ» կինոնախագծի, ապա Արցախի երկրորդ և առաջին պատերազմների մասին պատմող, Հովհաննես Գալստյանի «ՎԵՐԱ» և Արա Արուշի «ՎԵՐԱԴԱՐՁ» ֆիլմերի պրեզենտացիաները։

– Մայիսի 16-ին տաղավարում կներկայացվեն Մարինե Զաքարյանի «ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՊԱՏՄԻՐ» սենտիմենտալ կատակերգությունը և Հովհաննես Գալստյանի «ԳՈՍԲԱՆԿ» սերիալը։

– Մայիսի 17-ին կկազմակերպվի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» կինոնախագծի պրեզենտացիան, ապա KIRK մրցանակաբաշխության ներկայացումն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողությունը։ Մրցանակաբաշխությանը կհաջորդի տաղավարի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամի պրեզենտացիան՝ Հայաստանում հիմնադրվող, աշխարհում ամենաբարձր՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ արձանի ներկայացմամբ։ Արձանի ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն։

– Մայիսի 18-ին կկայանա Openhearted Inc ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է՝ արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով: Նույն օրը երեկոյան, Նից քաղաքում, Պարսամյան Հիմնադրամի Աղավնի Հաթեմյան սրահում, Քիրքոր Աժդերխանյանի աջակցությամբ կկայանա «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը և հայ համայնքի համար Կաննում ներկայացվող ծրագրի ներկայացումը։

– Մայիսի 19-ին տաղավարում կկազմակերպվի Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա կառույցի պրեզենտացիան։ Կառույցում ներգրավված ընկերությունները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Նույն օրը տեղի կունեն ՖԱՀՖ խորհրդի արտագնա հավաքը՝ ՖԱՀՖ դեսպաններ Նորա Արմանիի, Արմեն Գրեյգի, Սարկիս Կարամեկյան մասնակցությամբ։

Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը