Արտաքին 1 տարի առաջ - 21:58 12-05-2025

Ուկրաինայում հրադադարը պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համար. Էրդողան

Ուկրաինայում համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, որ ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում՝ խաղաղության բանակցությունների համար։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»,- նրա խոսքերն է մեջբերում Էրդողանի վարչակազմը։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան