Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 60 կողմ ձայնով էլ Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: