Ներքին 1 տարի առաջ - 17:05 12-05-2025

Երևանի կեղտոտ ու փոշոտ օդը գնալով ավելի վտանգավոր է դառնում

Վերջին շրջանում Երևանի տարածքում հաճախ նկատվում է օդի փոշոտության ավելացում, ինչը կարող է ազդել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ բնակչության առողջության վրա։ Շրջակա միջավայրի մասնագետները փաստում են, որ փոշու մակարդակը նկատելիորեն աճում էտաք և քամոտ օրերին։ Թեև փոշին առաջին հայացքից վտանգավոր չի թվում, այն իրականում լուրջ ռիսկային գործոն է մարդու առողջության համար։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերյալ զրուցել է «Առողջություն և Իրավունք» ՀԿ հիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ։

«Փոշին հատկապես վտանգավոր է շնչառական և սրտանոթային հիվանդություներ ունեցող մարդկանց համար։ Այն կարող է սրել ասթման,բրոնխիտը, առաջացնել ալերգիկ ռակցիաներ, քթի փակվածություն, աչքերի գրգռում։ Սրտային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող է վատթարացնել թթվածնային ապահովումը, ինչ իր հերթին վտանգավոր հետևանքներ է առաջացնում»,- ասաց նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը ամենամեծ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկային գործոններից մեկն է։ Այս առումով օդի փոշոտությունն ունի առանցքային դեր՝ քրոնիկ հիվանդությունների սրացման և նոր հիվանդությունների զարգացման գործընթացում։Իսկ պաշտպանվելու համար պետք է փորձել խուսափել բացօթյա ակտիվությունից բարձր փոշոտության օրերին, օգտագործել դիմակներ, փակել պատուհանները քամոտ օրերին, տանը կամ աշխատավայրում օգտագործել օդմաքրիչ սարքեր, կանաչապատել և խոնավացնել շրջակա տարածքը։

Մասնագետը նշեց նաև, որ գոյություն ունեն սահմանված նորմեր օդի աղտոտվածության մակարդակի համար, սակայն փաստ է՝ թե՛Երևանը, թե՛ ընդհանրապես Հայաստանը հաճախ գերազանցում են այդ նորմատիվները, դառնալով բարձր աղտոտվածության գոտի։

Ծաղիկ Վարդանյանը հավելեց նաև, որ Covid-19 համավարակից հետո հանրային առողջապահության խնդիրներն ավելի են սրվել, հատկապես՝ թոքային առողջության առումով։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»