Ուղիղ եթեր
Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37
copy image url

Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37

Ներքին 3 ժամ առաջ - 16:23 12-05-2025
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթ։

Առաջարկվող փոփոխությունների մի մասն, ըստ Սարգսյանի, խստացնող են, գալիս են բարդացնելու և սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները, մյուս մասը խրախուսող են, գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը։

«Առաջարկվում է կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայության։

Հաջորդը՝ ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37։

Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներն այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Քրեականացնել բժշկական փորձաքննությունից կամ նմուշների ներկայացումից հրաժարվելը, երբ դա արվում է զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խնդիրներով պայմանավորված և հրաժարվում են փորձանմուշ տալուց կամ որևէ կերպ խոչընդոտում են, առաջարկում եմ դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքերը նույնպես հնարավորինս քիչ լինեն»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, թե վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող ֆինանսական լրացուցիչ միջոցների մի մասը կուղղվի պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։

Ամենից շատ դիտված